ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Եվ կբերի Տաճատ Վարդապետյանի բախտը

Եվ կբերի Տաճատ Վարդապետյանի բախտը
16.02.2018 | 14:59

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը հրաժարվում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից` երեկ լրագրողներին հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո։ «Հաշվի առնելով, որ Հրայր Թովմասյանը դեռևս փետրվարի 12-ին առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, վաղը նա հրաժարականի դիմում կներկայացնի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Թովմասյանը նպատակահարմար չի գտնում զբաղեցնել այդ պաշտոնը, և մեր թիմը կիսում է այդ մոտեցումը։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում մենք որոշել ենք առաջադրել Գևորգ Կոստանյանի թեկնածությունը»,- ասաց Շարմազանովը։


Հարցին էլ, թե ո՞վ է փոխարինելու Հրայր Թովմասյանին ԱԺ-ում, Շարմազանովը պատասխանեց. «Պարոն Թովմասյանն առայժմ պատգամավոր է, նա վաղը հրաժարական կներկայացնի միայն պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, իսկ երբ նա ընտրվի Սահմանադրական դատարանի անդամ, կարծում եմ, հաջորդը ցուցակում Տաճատ Վարդապետյանն է»:

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ